Posted in Նախագիծ դիզայն

Նորաձևություն (MՕDA), հագուստը և դրա նշանակությունը.

Նորաձևությունը դա առանձնահատուկ խոսքի ազատության ձև է: MՕDA բառը լատիներեն modus արմատից է, որը նշանակում է չափ, կերպ, ձև, կանոն: MՕDA հայերեն թարգմանվում է նորաձևություն: Կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում որոշակի ճաշակի ոչ երկարատև գերիշխանությունն է մոդան: Այն ի տարբերություն ոճի փութանցիկ է, բնութագրում է «կենցաղային իրերի ու գեղարվեստական ստեղծագործությունների արտաքին ձևերի ավելի կարճատև ու մակերեսային փոփոխությունները»: «Մոդայիկ հագնված լինել» արտահայտությունը`«ala mode», մեզ է հասել դեռևս 17-րդ դարի Ֆրանսիայից, երբ ֆրանսիական արքունիքի մոդան օրինակ դարձավ բոլոր Եվրոպական երկրների համար:
Մոդայիկ հագնված լինելու գաղափարն, իհարկե, ինքնին գրավիչ է, բայց ծայրահեղությունների մեջ ընկնելն ավելորդ է: Եթե որևէ բան նորաձև է, բայց ձեզ չի սազում, ավելի լավ է այն չկրել: Մոդան ստեղծվում է մարդկանց կողմից, մարդկանց համար, ուստի միշտ էլ կարելի է որևէ հարազատ մոտիվ գտնել նոր եկած ձևի մեջ: Նախ պետք է պարզել, թե ինչն է այսօր նորաձև: Դրա համար պետք է ձեռք բերել մի քանի ամսագրեր, որոնք անդրադառնում են նորաձությանը և ուսումնասիրել դրանք, գնալ խանութներ և տեղում ամրապնդել ստացած գիտելիքները, ընդ որում պետք չէ վախենալ խանութների տպավորիչ ոսկեզօծ ցուցափեղկերից, դրանք հենց ձեզ համար են ստեղծված:
Մոդա հասկացողությունը բառի ամենալայն իմաստով իրենից ներկայացնում է որոշակի ժամանակաշրջանում գոյություն ունեցող և տվյալ էտապում հասարակության կողմից ընդունված մշակույթի արտաքին ձևերի, կյանքի, ոճի, սպասարկման, սովորույթների և սեղանի շուրջ վարվելաձևի, մեքենաների, հագուստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Կատարելիության և գեղեցկությանը մարդիկ ձգտում էին, բոլոր ժամանակահատվածներում: Առաջին զարդը`մարգարիտի և մանյակի տեսքով հայտնվել է մոտավորապես 40 հազար տարի առաջ: Մարդու հագուստի պատմական զարգացումը անխզելիորեն կապված է մոդայի հետ և սովորաբար նրանց միջև դրվում է հավասարության նշան: Առաջին հագուստը, որը կարված էր կաշվե մորթուց և բրդից հայտնվեց մոտավորապես 25 հազար տարի առաջ: Հագուստը իրենից ներկայացնում է մարդու մարմնի ծածկույթ: Հագուստը ընդգծում կամ թաքցնում է մարդու մարմնի որոշակի մասեր: Հագուստը հանդիսանում է այն առարկան, որում մարդը կարող է անմիջականորեն արտահայտել իր գեղարվեստական աշխարհայացքը:

Posted in Նախագիծ դիզայն

Նախագիծ դիզայն.

2024թ-ի նորաձևությունը կանացիությունն ընդգծելու մասին է․ Դիանա Շատվերյանը՝ հաջորդ տարվա առաջնորդող գունային նոտաների և մոռացված հինը նորից զգեստապահարան վերադարձնելու մասին

Ոճաբանը նշում է, որ կանաչ փայտե վիշապի տարում նորաձևությունը թելադրում է մի շարք այլ գույներ ևս․ «Երանգները շատ են, օրինակ՝ ակտուալ են լինելու նարնջագույնի, կապույտի, մոխրագույնի երանգները։ Ընդ որում, պաստելային երանգներն հաջորդ տարում  գերակշռելու են։  Ի դեպ, շատ վառ գույները 2024-ին այնքան էլ ակտուալ չեն լինի․ օրինակ, եթե նախորդ  տարիներին՝ հատկապես ամռանն ունենում էինք  վառ, համարձակ  գույներ, այս տարի՝ գուցե ավելի  ընդունված լինեն խամրած երանգները, բայց սա չի նշանակում, որ վառ գույները լիովին «զիջելու են» իրենց դիրքերը»։  

Մեր զրուցակիցը հուշում է, որ Ամանորը դիմավորելիս խորհուրդ է տրվում կրել կանաչ գույնի հագուստ, ընդ որում այս գույնի տարբեր երանգները․ «Շատ  հետաքրքիր և նորաոճ են նայվում քարերով, փայլուն կտորներով, փայլուն թեփուկներով կանաչ զգեստները, դրանք շատ վառ են և համարձակ։ Ամբողջ տարվա ընթացքում էլ խորհուրդ է տրվում չհրաժարվել կանաչից և հատկապես հետաքրքիր կերպարներ ստանալու համար նախընտրել կանաչի խամրած երանգը՝ դեպի պաստելային նոտաներ։ Ընտրությունը լայն է և թողնված է յուրաքանչյուրի ճաշակին»։

Ի՞նչ ունենալ զգեստապահարանում 2024-ին․ ի՞նչը պահել, ինչի՞ց հրաժարվել

«Հաջորդ տարվա հիմնական միտումներն, իհարկե, արդեն նկատելի են։ Բայց շտապեմ ասել, որ խելահեղ բեկումներ նորաձևության մեջ հազիվ տեսնենք։ Այն բեկումները, որոնք  պետք է մտցվեին, արդեն մտցվել են»,- ասում է Դիանա Շատվերյանը։

«2024-ը կարող ենք համարել տարի, որը փորձում է հետ բերել կանացիությունը և այն կրկին դարձնել ակտուալ։ Այս տարի շատ նորաձև են նայվելու գոտկատեղի հատվածում նեղացող զգեստները, պիջակները, ժակետները, այլ կերպ ասած՝ գոտկատեղի հատվածում ավելի կանացի «նստող» հագուստը»,- նկատում է մասնագետը։ 

Բայց և փաստում է, որ «օվերսայզ» հագուստին հաստատ հրաժեշտ չենք տա։ «Օվերսայզ» ոճում աղջիկներին խորհուրդ է տրվում կանացիության դետալներ ավելացնել կերպարին, օրինակ՝ համադրելով լայն հագուստը մարմինը գրկող գոտիներով։  

«Կան թրենդներ, որ 2023-ից կտեղափոխվեն 2024 թվական։ Օրինակ՝ արդեն բոլորիս հայտնի «կարգո» տաբատները։ Դրանք  արագ մտան նորաձևություն և դարձան շատերի սիրելին։ Սակայն «կարգո» տաբատներն էլ իրենց ենթատեսակներն ունեն, դրանց գրպաններով տարբերակները դեռ մնում են ու վստահաբար՝ մինչև 2024-ի վերջը կմնան նորաձևության մեջ, իսկ մյուս տարբերակները՝ սովորական «կարգոները» գրեթե դուրս են գալիս նորաձևությունից», -նշում է Դիանա Շատվերյանը։

Դիզայների խոսքով՝ 2023-ին պոդիումներին բազմաթիվ անգամներ ցուցադրված ցածր գոտկատեղով տաբատները ևս 2024-ի հիմնական թրենդներից կլինեն․ «Հատկապես ամռանն այս տաբատները շատ ակտուալ կլինեն»։

Միդի, մաքսի կիսաշրջազգեստները ևս 2024-ին, ինչպես 2023-ին էր՝ կմնան նորաձևության մեջ․ «Նորաձև են լինելու նաև գոտկատեղից ցածր միդի կիսաշրջազգեստները, որոնք տարիներ առաջ էլ մտան նորաձևություն՝ դառնալով տարբեր բրենդների այցեքարտը։ Իմ կարծիքով՝ դրանք այնքան էլ ակտուալ չեն, բայց կան բրենդներ, որ հենց այս կիսաշրջազգեստների վրա են շեշտը դրել՝ բերելով 2024-ի նորաձևություն»։

Դե էլ ի՞նչ կանացիություն առանց մուշտակների։ Դիանա Շատվերյանը նկատում է, որ  որքան էլ բնապահպանական շարժումները բնական մորթուց մուշտակների արտադրությունն ու սպառումը քննադատության թիրախում պահեն, դրանք շարունակում են իրենց հաղթահարշավը նորաձևության ոլորտում․ «2024-ին առհասարակ մուշտակները շատ նորաձև են, դրանց տարբեր տեսակները և գույները՝ մաքսի, կարճ ձևերով։ Թեև բնական մորթին շատ ակտուալ կլինի, բայց էկոմուշտակներն էլ 2024-ին շատ պահանջված են։ Ինքս մուշտակներ շատ եմ սիրում նաև կրում»։

Անցում կատարելով հագուստից կոշիկներին՝ Դիանա Շատվերյանը նշում է, որ նորաոճ են լինելու կոշիկների այնպիսի մոդելներ, որոնք ամեն մեկի ճաշակին համապատասխան չեն․«Ակտուալ են լինելու մորթյա կոշիկները, մատն առանձնացող կոշիկները, փակ «բատինկաները», որոնց երկու մատն առանձին են։ Ինչի՞ հաշվին են դրանք ակտուալ, քանի որ տարբեր բրենդներ են ներկայացնում այս մոդելները։  Իհարկե, ինձ համար նորաձևության այս միտումը միանշանակ չէ, ինքս չեմ հավանում»։

2024-ի նորաձևությունը ոճերը միաձուլելու մասին է

«Ոճերի բաժանումն արդեն վաղուց միանշանակ չէ, որովհետև ինչպես նկատում ենք, ոճերը խառնվել են, ինչը շատ լավ է», – ասում է ոճաբանը։ «Հաջորդ տարվա համար չկան առանձնացումներ, որ օրինակ՝  դասականն է գերակշռելու, սպորտայինը կամ մեկ ուրիշ ոճ։  Սա հեշտացնում է մեր կյանքը, քանի որ օրինակ՝ կան մարդիկ, որ իրենց բնույթին պարզապես համապատասխան չէ դասականը ու միայն նորաձևությունից ելնելով իրենք չպետք է պարտադրված լինեն կրել դասական հագուստ։ Սպորտայինը դասականի հետ միախառնված ոճը 2024-ին շատ ակտուալ է լինելու»,- մանրամասնում է Շատվերյանը։ Ասում է, որ ոճերի համադրման արդյունքում ստեղծված կերպարը շատ հարմար է նաև առօրյայում, քանի որ ունենք հագուստի ընտրության լայն հնարավորություն․«Միայն մի փոքր մտքի թռիչք է պետք»։

ետք»։

Դիանա Շատվերյանը նաև ասում է,որ ոճերի համադրությունն այնքան բնական է դարձել, որ յուրօրինակ կերպար ստեղծելու համար կարելի է համադրել նաև շքեղ մուշտակն ու սպորտային կոշիկները։ 

Կտրվածքներ ու գործվածքներ՝ կերպարայնությունը դետալներում

«Տարբերվող կերպար ունենալու համար միանշանակ առաջարկում եմ դիտարկել ասիմետրիկ կտրվածքները, որոնք 2024-ին շատ նորաձև են լինելու»,- նշում է ոճաբանը։

Ինչ վերաբերում է 2024-ի ֆավորիտ գործվածքներին՝ Շատվերյանը ասում է․ «Հիմա առհասարակ գործվածքները շատ նորաձև են, թե՛ բրդյա գործվածքները, թե խոշոր, թափանցիկ, բարակ թելերով գործվածքները, որոնք եթերային տեսք են հաղորդում»։

Եկող տարում միանշանակ շատ ընդունված են լինելու բնական կտորները՝ մետաքսը, բամբակը, վիսկոզան․«Իրականում, թեպետ այս կտորներն ակտուալության առումով պիկի վրա են լինելու, բայց դրանք ոչ միայն խնամելն է բարդ, այլ դրանցով աշխատելը։ Բնական ամեն կտորից չէ, որ կարող ես ստանալ այն ձևը, որն ուզում ես։  Այդ պատճառով էլ  ինքս միշտ նախընտրում եմ, որ  բնական կտորի մեջ  լինի մի փոքր սինթետիկա, որ ավելի հեշտ լինի կտորին ցանկալի ձևվածքներ տալը, կարեր անելը։ Իսկ սպառողի տեսակետից էլ բաղադրության մեջ մի փոքր սինթետիկա ունեցող բնական կտորը նախընտրելի է, քանի որ երկրորդ լվանալուց հաստատ չի փչանա»։

Ոճաբանն ասում է, որ 2024-ին ևս կենդանական պրինտներն ակտուալ կլինեն, բայց վստահ չէ, որ դրանք ամբողջ տարվա ընթացքում կգերիշխեն․ «Նորաձևությունը շատ ժամանակավոր երևույթ է, նույնիսկ այս պահին, երբ խոսում ենք 2024-ի թրենդների մասին, գուցե արդեն 2024-ին ինչ-որ էտապում կենդանական պրինտների ակտուալությունն անցնի ու դրանք գնան հետին պլան։ Ամեն ինչը շատ հարաբերական է, չենք կարող բացառել, որ օրինակ՝ նորաձևության բլոգերները կարող են ինչ-որ հեղափոխություն անել, կամ որևէ մեգաաստղի կերպար կարող է այնպիսի թրենդ բերել նորաձևություն, որ անգամ սպասելի չլինի»։  

Աքսեսուարները պետք չէ մոռանալ

«2024-ին շատ նորաձև են ծավալային զարդերը, հատկապես՝ ոսկեգույն։ Բայց դրանք  պետք է համապատասխանեն թե՛ դեմքի գույնին, թե՛ մազերի կտրվածքին։ Ծավալային զարդերը շատ դժվար համադրվող են, պետք է զգույշ լինել, որ չվերածվի անճաշակության»,- ասում է Դիանա Շատվերյանը։

«Պատկերացրեք, թե որքան ճիշտ և զգույշ պետք է համադրել ծավալային զարդերը, օրինակ՝ երեկոյան զգեստների հետ՝ կարմիր, բալագույն երանգների, փայլուն կտորների հետ, որ կերպարը ստացված համարվի»,- նկատում է նա։

«Գլխարկները,ակնոցները 2024-ին շատ ակտուալ են լինելու։ Մորթուց գլխարկները, գործվածքներով գլխարկները շատ նորաձև են նայվելու»,-ասում է դիզայները։

«Գլխաշորերը նույնպես շատ նորաձև են, հատկապես, երբ համադրվում են մեծ ակնոցների հետ»,-նկատում է նա։

Բնականությունը 2024-ին կգնահատվի

Դիանա Շատվերյանն անդրադառնում է նաև 2024-ին դիմահարդարման միտումներին, ասում է՝ չափն անցնող դիմահարդարումը, վառ գույները հետին պլան են մղվում․«Նորաձևության մեջ բնականությունն արդեն երկու տարի է փորձում են ակտուալացնել, ինչը շատ լավ է, որովհետև հիմա ամբողջությամբ ֆեյք է դարձել մեյքափի ոլորտը, հատկապես վիրտուալ աշխարհում թրենդները հասել են իրենց վատ պիկին։ 2024-ին դիմահարդարման հարցում շատ ակտուալ է «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունը։ Ցանկալի է լինել խնամված, գեղեցիկ, բայց մինիմալ մեյքափով։ Ես ինքս մինիմալի կողմնակից եմ»։  

Տղամարդկանց  նորաձևությունը՝ այնքան էլ տղամարդկային չէ

Դիանա Շատվերյանը կեսկատակ-կեսլուրջ նկատում է, որ տղամարդկանց նորաձևության միտումներին պետք է զգույշ հետևել։  

Ոճաբանը նշում է․«Եթե հետևում ենք նորաձևությանը և տեսնում ենք, թե տղամարդկանց համար ինչ հավաքածուներ են արվում՝ ես 50 տոկոսի հետ համաձայն չեմ, տղամարդկությունը կորցնում են, առհասարակ դա ինձ դուր չի գալիս»։

«Խորհուրդ կտամ տղամարդկանց կրել իրենց կերպարին ավելի հարիր հագուստ, որ տաբատներն իրենց տեղում մնամ, ժակետները՝ իրենց։  Բոլոր ժամանակներում մինիմալ, բայց old style-ը ամենագեղեցիկն է նայվում, իսկ 2024-ին այն շատ ակտուալ կլինի»,- ընդգծում է Դիանա Շատվերյանը։  

Եվ զրույցի վերջում Դիանա Շատվերյանը հիշեցնում է, որ թրենդներին կուրորեն հետևել պետք չէ, միշտ պետք է առաջնորդվել նորաձևության ու ոճի հանդեպ սեփական մոտեցմամբ։ Ընդգծում է, որ բոլոր ժամանակներում  էլ գնահատվում  է ինքնատիպությունը․ 2024-ի խորհրդանիշը՝ կանաչ փայտե վիշապն էլ այն հաստատ կգնահատի։

Posted in հայոց լեզու

180-200․

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում։ Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել։ Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է, և ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա։ Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում։ Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը։

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին՝ ահավոր արձագանքից։
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել։
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին։
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց։
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջըհաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր։
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ։
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը։
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով։
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց։
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը։
Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից։
Մոլորված մարդը, հանկարծ լսեց՝ հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ ուր պիտի գնա։
Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր։

Մի անգամ մի տղա ճամփորդելու ժամանակ քայլելով հասնում է մի քաղաք, որտեղ ոչ ոք նրան չի ճանաչում և նա լրիվ միայնակ է, բայց օրերի մի օր նա ծանոթանում է մի մարդու հետ, ում հետ մի քանի տարի հետո սկսում է մի բիզնես, որը համարում են այդ երկրի ամենահաջողված բիզնեսը։

Մարդիկ սկսեցին կարեկցել նրան, որովհետև իմացան այդ պատմությունը։
Երբ դուրս եկան անտառից շշմած կանգ առան։
Վրաններից մի մարդ ով մանգաղը գոտու մեջ էր խրել, բարձրացավ քարափով:
Օջախի մոտ նստած կինը ով թվում էր, որ քրմուհի է՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակում է։

Բացի ընկերոջից, բացառությամբ ընկերոջ։
Բացի կնոջից, բացառությամբ կնոջ։
Բացի Արմանից, բացառությամբ Արմանի։
Բացի տրիոջից, բացառությամբ տիրոջ։
Բացի մարդկանցից, բացառությամբ մարդկանց։
Բացի տղաներից, բացառությամբ տղաների։
Բացի կինոյից, բացառությամբ կինոյի։
Բացի արվեստից, բացառությամբ արվեստի։
Բացի վարդերից, բացառությամբ վարդերի։
Բացի մեղվից, բացառությամբ մեղվի։

ա) ծովահեն — ծով — հեն — 2 արմատ
լուսնկա — լուսն (լույսն) — կա — 2 արմատ
ընձուղտ — ընձ (ինձ) — ուղտ — 2 արմատ
նավահանգիստ — նավ — հանգիստ — 2 արմատ
գիսաստղ — գիս (գես) — աստղ — 2 արմատ
գիտարշավ — գիտ (գետ) — արշավ — 2 արմատ
բախտակից — բախտ — կից — 2 արմատ
ճերմակաթույր — ճերմակ — թույր — 2 արմատ
կամազուրկ — կամ — զուրկ — 2 արմատ
բ) մաքրահնչյուն — մաքր — հնչյուն — 2 արմատ
ռմբարկու — ռմբ — արկու — 2 արմատ
վրիժառու — վրիժ (վրեժ) — առու (առնել) — 2 արմատ
կառավարիչ — կառավար — իչ — 1 արմատ և 1 ածանց
կուսակցություն — կուսակց (կուսակից) — ություն — 1 արմատ և 1 ածանց
անկանխակալ — ան — կանխակալ (կանուխ) — 1 արմատ և 1 ածանց
աղմկարարություն — աղմկ (աղմուկ) — արար — ություն — 1 արմատ և 2 ածանց
բանաստեղծություն — բանաստեղծ — ություն — 1 արմատ և 1 ածանց
կարգադրիչ — կարգ — դր (դնել) — իչ — 2 արմատ և 1 ածանց
գ) բառարանային — բառարան — ային — 1 արմատ և 1 ածանց
անմտություն — անմտ (ամմիտ) — ություն — 1 արմատ և 1 ածանց
դժբախտություն — դժբախտ — ություն — 1 արմատ և 1 ածանց
հակագիտական — հակա — գիտական — 1 արմատ և 1 ածանց
տկարություն — տկար — ություն — 1 արմատ և 1 ածանց
գրչակ — գր (գիր) — չակ — 1 արմատ և 1 ածանց
գրականություն — գրական — ություն — 1 արմատ և 1 ածանց

Մեր դասարանը
Մեր դասարանում, ինչպես բոլոր դասարաններում հաճախ լինում են տարաձայնություններ, բայց մենք միշտ համախմբված ենք և բոլոր դժվարությունների միջով անցնում ենք միասին և միմյանց օգնելով։ Մեր դասերը անցնում են շատ հետաքրքիր, քանի որ ես կարծում եմ, որ եթե մարդը հետաքրքրված է տվյալ առարկայով իր համար բոլոր դասերը հետաքրքիր կանցնեն։ Դասամիջոցներին մենք տեղափոխվում ենք դասարանից դասարան և այդքան ժամանակ չի մնում դասընկերների հետ զրուցելու։ Դասերից հետո կարելի է ասել, որ մեր շփումը չի պակասում, ճիշտ է քիչ դեպքերում է, որ դասերից հետո միմյանց տեսնում ենք, բայց մենք համացանցով մեր շփումը պահում ենք։ Դասերից հետո ամեն մեկը գնում է իր պարապմունքներին կամ էլ ուղղակի գնում է տուն։

Ավստրական Պերտ քաղաքի իշխանությունները շատ մեծ քանակի գումար առանձնացրեցին և կրիաների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի տակ չնկնեն։

Այդ հավաքին իր մասնակցությանը նրանց առաջնորդը բերեց։
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում։
Ոսկեծամ մազերով աղջիկը գալիս է աղբյուրը ջրի։
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է։
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան։
Այլևս առավոտյան չէին երգում։
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը։
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին։
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին։

ա) ավելի հստակ — Բ
բ) ավելի խրթին — Գ
գ) ավելի գեղեցիկ — Ա

Մենք գիտեինք այն մարդու մասին, ով քաղաքում ապրած ժամանակ ընկերացել էր եղբորս հետ։
Նա սպասում էր, որ հայրենակիցները իրեն դիմավորեն։
Նա վերադարձավ այն տեղից, որտեղ երկար տարիներ ապրել էր։
Նա անգութ չէր, որ այդ չափ իր հայրենիքի բախտը ոտնակոխ աներ։

Անգլիացի նկարիչ Ջուզեֆ Թերները մի շուն ուներ, որին շատ էր սիրում: Մի օր շան ոտքը կոտրվեց: Թերները տուն հրավիրեց Լոնդոնի լավագույն բժշկին: Երբ բժիշկը եկավ, նկարիչն ասաց.
— Ես գիտեմ, որ շան համար անվանի բժշկին հրավիրելը անհարմար է:
Որոշ ժամանակ անց բժիշկը Թերներին խնդրեց այցելել իրեն:
Թերները մտածեց որ հավանաբար իր շան մասին է խոսելու:
Երբ նկարիչը գնաց բժշկի տուն, վերջինս ողջունեց նրան և ասաց.
— Ինձ Թերների օգնությունն է պետք , պետք է տան դուռը ներկվի: Ներեցեք դուռ ներկելու պատճառով անհանգստացնելու համար, ես խոստանում եմ Ձեզ լավ վճարել:

Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակիմի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը, աչքերը՝ հառելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վրա սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտներիտակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:

Ա) Արագավազ, անցուդարձ, մորթազերծ, մազակալ, ոսկեպատ:
Բ) Բեռնակիր, սուսերամարտ, արծաթապատ, ուղեկից, հողաթափ, էլեկտրակայան:

Այսօր ես և նա պետք է տեսնվեինք։
Ես ու Դավիթը նույն դասարանից ենք։
Նա ուներ երկու ճանապարհ և նա կարող էր գնալ կամ այս կողմ, կամ այն կողմ։
Նա և իր ընկերը փախել էին դասից։
Այսօր մենք ու մեր մյուս թիմը մրցում էինք։
Տանջվել և հաղթել կամ էլ ուղղակի հանձնվել և պարտվել։

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր
Բարի մտքով-բարեմիտ
Վատ համբավ ունեցող-վատահամբավ
հեշտությամբ թեքվող-դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող-խաժակն
Կյանքը սիրող-կենսասեր
հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ
կյանքով ուրախացող-կենսուրախ
կրակին դիմացող-հրակայուն

Ուրանալ զինակիցներին, ուրանալ սկզբունքներին, ուրանալ ընկերներին, ուրանալ թշնամուն, ուրանալ հայրենիքին։
Մոռանալ գաղափարը, մոռանալ զինակիցներին, մոռանալ սկզբունքները, մոռանալ ընկերներին, մոռանալ թշնամուն, մոռանալ հայրենիքը, մոռանալ տունը։
Դավաճանել գաղափարին, դավաճանել զինակիցներին, դավաճանել սկզբունքներին, դավաճանել ընկերներին, դավաճանել թշնամուն, դավաճանել հայրենիքին։
Դավ նյութել զինակիցների դեմ, դավ նյութել ընկերների հանդեպ, դավ նյութել թշնամու դեմ, դավ նյութել հայրենիքի հանդեպ։

Քաղցրահնչյուն մեղեդի — Քաղցի հնչյունով մեղեդի։
Քնքշաշրշյուն զգեստ — քնքուշ շրշյունով զգեստ։
Բարեհնչյուն ձայն — բարի հնչյունով ձայն։
Դառնահնչյուն ոռնոց — դառը հնչյունով ոռնոց։

Posted in հայոց լեզու

175-180․

Մի օր Փարսին ալյուր, ջուր հաղարջ, սալոր, շաքար ու համեմունքներ վերցրեց: Եվ երկու ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ հաստությամբ թխվածք պատրաստեց: Անշուշտ, առաջնակարգ խմորեղեն էր: Փարսին խմորը դրեց վառարանին: Նա դրանցից օգտվելու հնարավորություն ուներ: Թխվածքը եփվեց, եփվեց, մինչև կարմրեց սկսեց ախորժալի բուրմունք արձակել: Փարսին ցանկացավ ուտել: Այդ պահին Լրիվ Անմարդաբնակ կղզու խորքից դուրս եկավ մի Ռնգեղջյուր՝ եղջուրը քթին, խոճկորային աչքերով ու շարժուձևով:

Քո երեսը նրանք կարողացան պատռել։
Տղայի երեսը շատ գեղեցիկ էր։

Հնարամիտ գիտնականը արագորեն փորձում էր հասկանալ խնդիրը։
Փոքր ավտոբուսը լիքն էր կանգնած ուղևորներով։
Մեծ քարանձավի գեղեցիկ մուտքը հերմետիկ փակ էր։

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնում է, մինչև որ մշակն էլ չի դիմանում։
Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը։
Մեզ այսքան սպասեցրեց, ինքն իր համար ման է գալիս։
— Կհասկացնեմ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա։
Երբ բոլոր ընդդիմախսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել։

Արագ-արագ, ոչ ոքին հերթ չկալով նորեկն էր խոսում։
Հարկարծակիորեն և զարմանալիորեն արևն այրել էր կնոջ դեմքը։
Պատահմամբ ահռելի որոտից արագորեն պայթում է երկինքը։
Ուրիշի խոսելու ընթացքում դուք բարկանո՜ւմ եք։
Այն համոզիչ օրերից հետո բոլոր կասկածներս փարատվեցին։
Նրա ծննդյանը հաջորդող երեկոյան հազիվ տեղ հասանք։
Երեկ առավոտից մինչև երեկո մայր ու որդի զբոսնում էին։

Posted in հայոց լեզու

170-175․

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Քարանձավների միջով անցնելիս, շունքը պահում էր:

Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Գյուղ հասնելիս բոլորը գիտեին նրա հետ պատահածը:

Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Ձիերը անգղերի կռնչոցից վախեցան, այդ իսկ պատճառով խլշեցին ականձները, ու իրար մոտեցան:

Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
Օտարությունից վերադարձող ընկերոջը դիմավորելու պատճառով եկել էր Երևան:

Արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ:
Շատ լավ խոտերը քողարկում էին բույնը:

Հպարտանալ — ընկերներով, հողով, քրոջով, ջրով։
Կարոտել — հողը, ծնողներին, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։
Սիրել — հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։
Մտաբերել — հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, քրոջը, հայրենիքը, արևը։

Ա. Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոսեֆ Մարլինն է եղել: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեց չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:

Ա. Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոսեֆ Մարլինն է եղել: Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:

Բ. Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն են տալու: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ. հայելի:

Բ. Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ. հայելի:

Կապույտ — երկնագույն, կապտագույն, ծավի, լուրթ, ծովագույն, մավի, կապուտակ, կապտորակ, կապտաթույր, կապտաժեռ, կապտերանգ, կապուտկեկ, կապտավուն, լազվարթ, լաջվարթ, ասմազուն, բիլ, մոսմոռ, պլուզ, մոռ, խաժ, խաժագույն։

Կարմիր — կարմրագույն, կարմրերանգ, կարմրագունակ, ալ, բոսոր, բոսորագույն, հրագույն, արնագույն, ատրագույն, բոցագույն, ծիրանագույն, վարդագույն, վարդակարմիր, շառագույն, կափ-կարմիր, կաս-կարմիր, կարմրաճանդան, կարմրաշառայլ, կարմրավուն, կարմրաթույր, կարմրորակ, կարմրաժեռ, կարմրաշ, կարմրոտ, կարմրկեկ, կարմրիկ, կարմրուկ, կարմրտուն։

Կանաչ — կանաչագույն, կանաչերանգ, կանաչորակ, կանաչկեկ, կանաչավուն, կսա-կանաչ, կափ-կանաչ։

Դեղին — դեղնագույն, խարտիշագույն, շիկագույն, դեղձանագույն, դեղնաթույր, դեղներանգ. դեղնաժեռ, դեղնաշորթ, դեղնորակ, դեղնավուն։

Սպիտակ — ճերմակ, սպիտակագույն, ճերմակագույն, սպիտակաթույր, ճերմակաթույր, ճերմակորակ, սպիտակավուն, ճերմակավուն, կաթնագույն, կաթնաթույր, ձյունագույն, ձյունաթույր, ձյուներանգ, ձյունասպիտակ, ձյունաճերմակ։

Սև — սևագույն, սևաթույր, սևորակ, սևավուն, սևկեկ, սևաթորմի, սևաթուխ, սևահեղց, սևասև, սևուլիկ, թուխ, թխագույն, թխավուն, թխաթույր, թխորակ, թխատիպ, թխակերպ, մրագույն, մթագույն, ածխագույն։

Մոխրագույն — գորշ, գորշագույն, մողոշիկ, մրեժ։

Posted in հայոց լեզու

Թեստ 5.

սահմանական

ա) շունը — գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում, որոշյալ։
բ) կածան — գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ։
գ) շնչառությունը — գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում, որոշյալ։
դ) հորեղբայրը — գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ո ներքին հոլովում, որոշյալ։

ա) ուրախացա — բայ, սահմանական եղանակ, դրական, 1-ին դեմք, եզակի թիվ, ներկա։
բ) վազում էի — բայ, սահմանական եղանակ, դրական, 1-ին դեմք, եզակի թիվ, անցյալ։
գ) թռավ — բայ, սահմանական եղանակ, դրական, 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ։
դ) լսում եմ — բայ, սահմանական եղանակ, դրական, 1-ին դեմք, եզակի թիվ, ներկա։

ա) անորոշ դերբայ
բ) ենթադրական դերբայ

ա) ու
բ) թե

ա) խաղաղ շնչառությունը
բ) թույլ խշխշոց

Ենթական փոխվում է։

ծառներ
ճիշտ ձև՝ ծառեր

խաբեություն, սրբագրիչ, դարբնոց, համբերություն

այո

սխրագործ-ություն

Ծնկաչոք

ա) ծնկել
բ) չոքել

խորանալ — խոտորվել

նրբագույն

Ինչ-որ բան էր անում։
Որևէ բան եմ անում։

Կապ

քանի որ, որպեսզի

պատճառ

նպատակ

Ուղղական-ականջներս
Սեռական-աղբյուրի մոտ
Տրական-գրքին
Հայցական-հորեղբայրը
Բացառական-ճանապարհից
Գործիական-մատներով
Ներգոյական

ա) ես, իմ, ինձ, ինքս
բ) դուք, ձեր
գ) նա

3-րդ

5-րդ

ա) թե
բ) սակայն

ներհակական համադասական շաղկապ

Քանի որ ներքին մենախոսություն է։

ներհակական

Կազմված է 2 բաղադրիչից։

ոչ

խոսակցական

Posted in քիմիա

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք, թվարկեք…
  1. Կլիմայի փոփոխություն. ջերմոցային գազերի արտանետումները, ինչպիսիք են ածխաթթու գազը, առաջացնում են գլոբալ տաքացում՝ հանգեցնելով կլիմայի փոփոխության, ներառյալ ջերմաստիճանի բարձրացումը, ավելի հաճախակի էքստրեմալ եղանակային իրադարձությունները և ծովի մակարդակի բարձրացումը:
    Կենսաբազմազանության կորուստ. աղտոտումը, ծառահատումները, հողօգտագործման փոփոխությունները և մարդու այլ գործունեությունը հանգեցնում են էկոհամակարգերի կորստի և կենդանիների և բույսերի տեսակների վերացմանը, վտանգելով էկոհամակարգերի կայունությունը և պոտենցիալ մարդու բարեկեցությունը:
  2. Ջրի աղտոտում. Արդյունաբերական և գյուղատնտեսական թափոնների արտանետումները, ինչպես նաև կեղտաջրերի անբավարար մաքրումը հանգեցնում են գետերի, լճերի և օվկիանոսների աղտոտմանը, ինչը սպառնում է ջրային օրգանիզմների կյանքին և մարդու առողջությանը:
  3. Օդի աղտոտում. Տրանսպորտային միջոցներից, արդյունաբերական ձեռնարկություններից և այլ աղբյուրներից արտանետումները հանգեցնում են թունավոր նյութերով օդի աղտոտմանը, ինչը նպաստում է շնչառական հիվանդությունների առաջացմանը և քաղաքներում օդի որակի վատթարացմանը:
  4. Ռեսուրսների կայուն օգտագործում. բնական ռեսուրսների չարաշահումը և սպառումը, ինչպիսիք են անտառները, ձկնորսությունը և հանքային պաշարները, ապագայում կարող են հանգեցնել տնտեսական և բնապահպանական խնդիրների:
  5. Թափոնների հեռացման մարտահրավերները. թափոնների աճող քանակությունը, ներառյալ պլաստիկ թափոնները, էլեկտրոնային թափոնները և արդյունաբերական թափոնները, խնդիրներ են ստեղծում հեռացման և վերամշակման մեջ, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի աղտոտման և մարդու առողջությանը սպառնացող վտանգի:
  • Որո՞նք  են  առողջ ապրելակերպի սկզբունքները
  1. Առողջ սննունդ; մաքուր ջուր; մաքուր օդ; կենսական միջավայր
  2. առողջ քուն (7-8 ժամ);
  3. ֆիզիկական ակտիվություն; անձնական հիգենայի պահպանում; մտավոր զարգացում; մարմնի կարծրացում;
  4. վատ սովորությունների մերժում;
  5. հոգևոր բարեկեցություն, Ստրեսային իրավիճակից դւրս գալ աշխատանքիմիջոցով։
  6. .Դուք պետք է ընթրեք քնելուց ոչ ուշ, քան 2 ժամ առաջ։
  7. Քնելուց առաջ անհրաժեշտ է օդափոխել սենյակը:
  8. Մահճակալը, որի վրա դուք քնում եք, չպետք է լինի շատ փափուկ կամ շատ կոշտ,այն պետք է հարմարավետ լինի ձեր համար:
  9. Ճիշտ կազմակերպեք և պահպանեք ձեր առօրյան:
  10. Պահպանել առողջ սննդի ռեժիմ։
  11. Քնելուց առաջ չի կարելի ուտել, սա շատ վատ է ազդում մարսողության վրա, ինչը ժամանակի ընթացքում կբերի ավելորդ քաշի և մի շարք հիվանդությունների;
  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում

Օդը, հողը և ջուրը կարող են պարունակել տարբեր թունավոր նյութեր, որոնք վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Ահա դրանցից մի քանիսը.

Օդ:

  1. Ազոտի երկօքսիդ (NO2). արտանետվում է տրանսպորտային միջոցների և արդյունաբերական ձեռնարկությունների կողմից: Քաղաքներում կարող է շնչառական խնդիրներ առաջացնել և օդի որակի վատթարացում։
  2. Ածխածնի երկօքսիդ (CO2). գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության համար պատասխանատու հիմնական գազը:
  3. Օզոն (O3). ցածր մակարդակներում կարող է գրգռել թոքերը և աչքերը, իսկ բարձր մակարդակներում՝ լուրջ վտանգ՝ առողջության համար:
  4. Թունավոր մետաղներ. Օրինակ, կապարը (Pb) և սնդիկը (Hg) արտանետվում են տարբեր աղբյուրներից, ներառյալ ավտոմեքենաներից և արդյունաբերական ձեռնարկություններից:

Հող.

  1. Ծանր մետաղներ. ինչպիսիք են կապարը, կադմիումը, սնդիկը և այլն, որոնք կարող են աղտոտվել արդյունաբերական արտանետումների, թափոնների և թունաքիմիկատների օգտագործման պատճառով:
  2. Օրգանական աղտոտիչներ. Օրինակ՝ պոլիքլորացված բիֆենիլներ (PCBs), դիօքսիններ և ֆենոլներ, որոնք կարող են արտանետվել հող արդյունաբերական և գյուղատնտեսական աղբյուրներից:
  3. Նավթամթերք. Նավթը և նավթամթերքը կարող են տարվել հողի մեջ նավթի արտահոսքի և արդյունաբերական արտանետումների միջոցով:

Ջուր:

  1. Ծանր մետաղներ. սնդիկը, կապարը, կադմիումը և այլ ծանր մետաղները կարող են աղտոտել ջուրը տարբեր աղբյուրներից, ներառյալ արդյունաբերական արտանետումները և թափոնները:
  2. Թունաքիմիկատներ և թունաքիմիկատներ. Քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ վնասատուների և մոլախոտերի ոչնչացման համար, կարող են աղտոտել ջուրը դաշտերից արտահոսքի միջոցով:
  3. Նավթամթերք. Յուղերը, վառելանյութերը և այլ նավթամթերքները կարող են մտնել ջրային մարմիններ նավթի արտահոսքի և արդյունաբերական արտանետումների պատճառով:

Այս թունավոր նյութերը վտանգ են ներկայացնում մարդու առողջության և էկոհամակարգերի համար, ուստի կարևոր է վերահսկել դրանց արտանետումները և նվազեցնել դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ

Օրգանական սնունդը հիմնականում վերաբերում է շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ արտադրված և մշակված սննդին: Ահա մի քանի հատկանիշներ, որոնք հաճախ բնորոշում են օրգանական սնունդը.

  1. Օրգանական արտադրություն. Օրգանական արտադրանքը արտադրվում է առանց սինթետիկ պարարտանյութերի, թունաքիմիկատների, աճի հորմոնների կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) օգտագործման: Փոխարենը օգտագործվում են մեթոդներ, որոնք օգնում են պահպանել հողի բերրիությունը և կենսաբազմազանությունը:
  2. Տեղական արտադրություն. Տեղում արտադրված և սպառվող ապրանքները սովորաբար համարվում են ավելի էկոլոգիապես մաքուր՝ տրանսպորտային հեռավորությունների կրճատման և հետևաբար ջերմոցային գազերի արտանետումների պատճառով:
  3. Սեզոնային մթերքներ. բույսերի աճի և հասունացման բնական ցիկլի համաձայն աճեցված սնունդը սովորաբար պահանջում է ավելի քիչ քիմիական հավելումներ և ավելի քիչ էներգիա պահեստավորման և տեղափոխման համար:
  4. Գեղեցիկ տեսք ունեցող ապրանքներ. դրանք կարող են լինել նվազագույն մշակված մթերքներ, որոնք չեն պարունակում արհեստական ​​գույներ, բուրավետիչներ կամ կոնսերվանտներ:
  5. Կայուն արտադրության մեթոդներ. Օրգանական սննդամթերքը ներառում է նաև կայուն արտադրության մեթոդներով արտադրված ապրանքներ, ինչպիսիք են վերամշակումը, կենդանիների հանգստի գոտիները, ջրի կառավարումը և էներգաարդյունավետ տեխնոլոգիաները:
  6. Հատուկ հավաստագրեր. որոշ ապրանքներ կարող են ունենալ օրգանական հավաստագրեր, որոնք ցույց են տալիս, որ դրանք համապատասխանում են որոշակի չափանիշներին, ինչպիսիք են USDA Organic-ը կամ EU Organic-ը:

Օրգանական սննդամթերքի ընտրությունը կարող է օգնել նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունները, աջակցել մարդու առողջությանը և խթանել կայուն գյուղատնտեսությունը:

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները

Սննդային նյութերի օրգանոլեպտիկ հատկությունները բնութագրվում են մարդու զգայարանների միջոցով (տեսողություն, հոտ, համ, հպում և լսողություն) և թույլ են տալիս որոշել դրանց որակը, համը և օգտագործման համար պիտանիությունը: Ահա հիմնական օրգանոլեպտիկ հատկությունները.

  1. Գույն. Սա առաջին օրգանոլեպտիկ հատկություններից է, որը գրավում է սպառողի ուշադրությունը: Սննդի գույնը կարող է ցույց տալ արտադրանքի հասունության աստիճանը, վիճակն ու տեսակը։
  2. Հոտ՝ սննդի հոտը կարևոր դեր է խաղում դրա ընկալման մեջ։ Այն կարող է տեղեկատվություն տրամադրել ապրանքի վիճակի, թարմության և որակի մասին։
  3. Համ. Համը կարևոր օրգանոլեպտիկ հատկություններից է: Այն կարող է լինել քաղցր, թթու, դառը, աղի կամ մեղմ, և դրա ընկալումը կախված է սննդանյութերի քիմիական բաղադրությունից:
  4. Հյուսվածք. հյուսվածքը որոշում է բերանի զգացողությունը սնունդ ուտելիս: Այն կարող է լինել փափուկ, կոշտ, խրթխրթան, հարթ և այլն, և ազդում է արտադրանքի սպառման բավարարվածության վրա:
  5. Համապատասխանություն. այս հատկությունը որոշում է արտադրանքի կառուցվածքը և միատեսակությունը: Հետևողականությունը կարող է լինել հեղուկ, յուղալի, հաստ, խիտ և այլն, և ազդում է արտադրանքի հյուսվածքի և համի ընկալման վրա:
  6. Ձայն. որոշ մթերքներ կարող են ունենալ տարբերվող ձայնային բնութագիր, օրինակ՝ ճռճռոց կամ խշշոց, երբ օգտագործում եք:

Սննդային նյութերի օրգանոլեպտիկ հատկությունները կարևոր դեր են խաղում սպառողի կողմից դրանց գնահատման և ընտրության, ինչպես նաև սննդամթերքի մշակման և արտադրության մեջ՝ հատուկ համային և որակական հատկանիշների հասնելու համար:

  • Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>

Նիտրատային աղետը նիտրատներով խմելու ջրի կամ հողի այնպիսի քանակության աղտոտումն է, որը վտանգ է ներկայացնում մարդկանց և կենդանիների առողջության համար: Նիտրատները ազոտաթթվի աղեր են, որոնք կարող են ներթափանցել հողի և ջրի մեջ տարբեր աղբյուրներից, ներառյալ ազոտային պարարտանյութերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ և անասնաբուծական թափոններից աղտոտվածությունը:

Երբ ջրում կամ հողում նիտրատի կոնցենտրացիաները գերազանցում են անվտանգ մակարդակը, դա կարող է հանգեցնել լուրջ առողջական հետևանքների, ինչպիսին է նորածինների մոտ մետեմոգլոբինեմիան (հիվանդություն, որի դեպքում նիտրատները ստամոքսում վերածվում են նիտրիտների և կարող են առաջացնել թթվածնի պակաս), ինչպես նաև ջրիմուռների աճ: և այլ ջրիմուռներ, որոնք կարող են առաջացնել ջրային մարմինների էվտրոֆիկացիա և սպառնալ էկոհամակարգերին:

Նիտրատային աղետները կարող են առաջանալ տարբեր պատճառներով, ներառյալ գյուղատնտեսության մեջ ազոտային պարարտանյութերի անվերահսկելի օգտագործումը, անասունների թափոնների ոչ պատշաճ պահեստավորումն ու հեռացումը, ինչպես նաև արդյունաբերական կեղտաջրերից ջրային մարմինների աղտոտումը:

Նիտրատային աղետների կանխարգելումը ներառում է ազոտական ​​պարարտանյութերի օգտագործումը վերահսկելու, անասնաբուծական տնտեսությունների կեղտաջրերի կառավարումը, գետերի և ջրամբարների երկայնքով պաշտպանական դաշտերի ստեղծման և խմելու ջրի որակի և դրա մաքրման վերահսկման միջոցառումները:

  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Մաքուր խմելու ջուրը սովորաբար համապատասխանում է մարդու սպառման որակի և անվտանգության որոշակի չափանիշներին: Ահա մի քանի բնութագրեր, որոնք սահմանում են մաքուր խմելու ջուրը.

  1. Մաքուր խմելու ջուրը պետք է զերծ լինի աղտոտիչներից, ինչպիսիք են բակտերիաները, վիրուսները, թունաքիմիկատները, ծանր մետաղները, քիմիական նյութերը և այլ աղտոտիչներ, որոնք կարող են վնասակար լինել մարդու առողջության համար:
    Թափանցիկություն և մաքրություն. Ջուրը պետք է լինի մաքուր և մաքուր,
  2. առանց տեսանելի մասնիկների, նստվածքի կամ պղտորության:
  3. Անհոտ և անհամ. մաքուր ջուրը սովորաբար չունի որևէ տհաճ հոտ կամ համ, որը կարող է վկայել աղտոտիչների առկայության մասին:
  4. Հանքայնացման ցածր մակարդակ. Մաքուր խմելու ջուրն ունի հանքայնացման ցածր մակարդակ, ինչը նշանակում է, որ այն պարունակում է փոքր քանակությամբ հանքային աղեր, ինչպիսիք են
  5. կալցիումը, մագնեզիումը, նատրիումը և այլն:
    Հիմնական տարրերի առկայությունը. Մաքուր խմելու ջուրը պետք է պարունակի այնպիսի էական տարրեր, ինչպիսիք են թթվածինը և միկրոէլեմենտները, որոնք կարևոր են մարդու առողջության համար:
  • Ի՞նչ վնասակար հատկություններ ունի քլորով հագեցած ջուրը
  1. Տրիքլորմեթանի և այլ քլորօրգանական միացությունների առաջացում. ջրի քլորացումը կարող է հանգեցնել քլորօրգանական միացությունների ձևավորմանը, ինչպիսին է տրիքլորմեթանը, որը կարող է քաղցկեղածին և վնասակար լինել առողջության համար, հատկապես երկարատև բացառիկ օգտագործման դեպքում:
  2. Համ և հոտ. ջրի քլորացումը կարող է առաջացնել տհաճ հոտ և համ, որը ոմանց կարող է անընդունելի համարել:
  3. Ազդեցություն մաշկի և մազերի վրա. քլորացված ջուրը կարող է առաջացնել չոր, գրգռված մաշկ և մազերը ավելի փխրուն և չորացնել:
  4. Ազդեցություն շրջակա միջավայրի վրա. ջրի քլորացումը կարող է հանգեցնել քլորացված օրգանական միացությունների ձևավորմանը, որոնք կարող են վնասակար ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, ներառյալ ջրային մարմինների աղտոտումը և էկոհամակարգերի վնասը:
  5. Ալերգիայի հնարավոր սադրիչները. որոշ մարդիկ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել ջրի մեջ առկա քլորի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել մաշկի, լորձաթաղանթների և շնչառական ուղիների գրգռման:
  • Որո՞նք  են  ջրի  ախտոտման  տեսակները  

Ջուրը կարող է աղտոտվել տարբեր նյութերով և նյութերով, ինչը կարող է ունենալ լայնածավալ և լուրջ հետևանքներ էկոհամակարգերի և մարդու առողջության համար: Ջրի աղտոտման հիմնական տեսակները ներառում են.

Քիմիական աղտոտում. Սա ներառում է արդյունաբերական ձեռնարկություններից, գյուղատնտեսությունից քիմիական նյութերի արտազատումը և քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը: Նման նյութերը կարող են թունավոր լինել կենդանիների և մարդկանց համար:
Բակտերիալ և կենսաբանական աղտոտում. Սա վերաբերում է ջրի աղտոտմանը բակտերիաներով, վիրուսներով և առողջության համար վտանգավոր այլ միկրոօրգանիզմներով: Դա հաճախ պայմանավորված է անորակ կոյուղու և արդյունաբերական արտահոսքի պատճառով:
Մակերևութային աղտոտիչներ. Սա ներառում է այնպիսի նյութեր, ինչպիսիք են աղբը, պլաստիկը, նավթը և նավթը, որոնք կարող են թափվել ջրային ուղիներ և աղտոտել մակերևութային ջրերը:
Ջերմային աղտոտվածություն. Սա տեղի է ունենում, երբ ջրային մարմիններն օգտագործվում են արդյունաբերական գործընթացները և կեղտաջրերը սառեցնելու համար, ինչը հանգեցնում է ջրի ջերմաստիճանի բարձրացման և բացասաբար ազդելով կենդանի օրգանիզմների վրա, որոնք հարմարեցված են որոշակի ջերմաստիճանին:
Նստվածք. դա տեղի է ունենում, երբ հողը և այլ նյութերը լցվում են ջրային մարմիններ անտառահատումների, գյուղատնտեսության և շինարարության պատճառով: Սա կարող է հանգեցնել ջրի մաքրության նվազմանը և ջրային միջավայրի որակի վատթարացմանը:
Թունավոր կուտակում. որոշ թունավոր նյութեր, ինչպիսիք են սնդիկը և թունաքիմիկատները, կարող են կուտակվել կենդանի օրգանիզմների հյուսվածքներում, այնուհետև մտնել սննդի շղթա, ինչը կարող է առողջության համար լուրջ հետևանքներ ունենալ:

  • Ի՞նչ  է  թորած  ջուրը,  ինչպե՞ս  են  ստանում թորած ջուր:

Թորած ջուրը այն ջուրն է, որը ենթարկվել է թորման գործընթացին, որը եռալու և այնուհետև գոլորշիների հավաքման գործընթացն է և այնուհետև այդ գոլորշիները նորից խտացնում են հեղուկ վիճակի: Այս գործընթացը ջրից հեռացնում է բազմաթիվ կեղտեր, հանքանյութեր և այլ աղտոտիչներ՝ թողնելով այն շատ մաքուր:

Թորած ջուր ստանալու համար ձեզ հարկավոր է թորման սարք։ Այն սովորաբար բաղկացած է ջրի կոնտեյներից, ջեռուցման տարրից, կոնդենսացիոն համակարգից և թորած ջրի հավաքման կոնտեյներից: Գործընթացն այսպիսի տեսք ունի.

  1. Ջուրը տեղադրվում է թորման սարքի ջրի տարայի մեջ:
  2. Ջեռուցման տարրը տաքացնում է ջուրը մինչեւ եռալ, արդյունքում գոլորշի է առաջանում:
  3. Գոլորշին բարձրանում է և անցնում խտացնող համակարգով, որտեղ սառչում է և նորից դառնում հեղուկ։
  4. Այս հեղուկը հավաքվում է հավաքման տարայում՝ որպես թորած ջուր, մինչդեռ շատ կեղտեր և աղտոտիչներ մնում են աղբյուրի ջրի մեջ կամ մնում նստեցման բաքում:
Posted in Երկրչափություն

Երկրչափություն․

Գլանի կոնի մակերայների մակերեսների հալվմը

Slr =2;/`h

2,=s,s-2-d2-// -2–// -h 2-// 2-2r l h+r )

r=7սմ

հ- 8սմ s4=? – sl=?

Sy=2-// .s h =2 .-// 7.8==2 h 2 – // (սմ թ)

l=2–n-r.r.2.-// .7.7)7+8)

=14-// 15=210 -//սմ 2

r(h+r) գ) Se =-// r(r+n )

64 =2-// 4+h )

8=4+h – h=8-4=-4

4=2-// r h =2-// -4-4 = 32 -// (ժ)

L=12

h=14

S4=2-// 2-h=}

=2-//-r14=}

Posted in Գրականություն

Դանիել Վարուժան Ձոն.

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարեվեր –
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Դանիել Վարուժանը իր «Ձոն» բանաստեղծությունում ներկայացրել է հայերի փառավոր անցյալը, տանջանքները, կոտորածներն ու անցած ճանապարհը, հայ մարտիկլներիկ թափած արյունը և նոր կյանքի, պայքարի գույնը։ Դ․ Վարուժանը վերջում պայքարի խոսքերով է ավարտել իր ստեղծագործությունը, որտեղ մենք մարտիկ ենք, հզոր ենք և ամուր, այլ ոչ թե զոհ։

Առաջին տան մեջ բանաստեղշծը եղեգնյա գրչով գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար։ Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին, որոնք մենակ են մեծացնում իրենց զավակներին։ Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից։ Եղեգնյա գրչով իր տունն է երգում, ալեհեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում, ծուխ է դուրս գալիս երդիկից և ապրում է մի հայ համերաշխ ընտանիք: Իսկ ամենավերջում պայքարի կոչ է անում, հայերի շարունակովող կյանքի համար։